«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Պատերազմ մեր հավատի, մեր ինքնության դեմ

Պատերազմ մեր հավատի, մեր ինքնության դեմ
19.01.2026 | 13:22

Երբ սույն կերպարները եկան իշխանության,

առաջին բանը մեռելոցների դեմ պատերազմն էր։

2. ՆՀ ՆՀ շարժման ծպտյալ հովանավորչությունը, որը հետո տանուլ տվեցին, բայց չնահանջեցին։

3. Ընդգծված արհամարական պահվածքը քահանաների հանդեպ (հիշենք, օրինակ, Տեր Ղազար- Արայիկ Հարությունյան կոնֆլիկտը)։

4. ՀԵՊ առարկայի դեմ պատերազմը, վերջնական այն դպրոցներից հանելով։

5. Եկեղեցուն պետական գույք և հող վաճառելը, երբ ամեն ինչ օրինական աճուրդի էր հանվում, և եկեղեցին փորձում էր գնել, անմիջապես խոչընդոտներ էին ստեղծում, դեռ 2018-ից սկսյալ։

6. Հայ Եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականներ զրկվեցին դիվանագիտական անձնագրերից (իսկ դա կարևոր էր, երբեմն հրատապ հարցերով այլ երկրներ մեկնելու համար)։

7. Օրենքով ամրագրեցին, որ Հայ Առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով այլևս հող չեն տրամադրելու։

8. Մտացածին պատճառով փակեցին Շողակաթ հեռուստաընկերությունը (թերևս Հայաստանի լավագույն Հ/Ը)։

9. Պարբերաբար ակնարկները եկեղեցու հարկային պարտավորությունների վերաբերյալ, որոնք ավելի շատ որպես շանտաժ են հնչում։

10. Բացահայտ միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին (օրինակ կարգալուծությունների փաստը չնդունելը կամ պաշտոնազրկված առաջնորդին հովանավորելը)։

11 Եվ ամենայն Հայոց Հայրապետին և բարձրաստիճան ճշմարտախոս հոգևորականներին թիրախավորելը, հեղինակազրկելը և այլն։

Եվ դեռ էսքանից հետո խոտակերների մի հսկա զանգված ճամարտակում է, թե բա պայքարը Եկեղեցու դեմ չէ...

Իյա, իրո՞ք՝ կասեր դասականը։

Ar Ar Ar ՖԲ էջից

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ