ՀԱՊԿ-ում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը թևակոխում է նոր փուլ։ Կազմակերպության որոշմամբ՝ Հայաստանը զրկվում է ՀԱՊԿ մարմիններում ձայնի իրավունքից և սահմանափակվում է կազմակերպության ղեկավար պաշտոններում հայաստանյան ներկայացուցիչների առաջադրման հնարավորությունը...
Հիսու՛ս, լսիր մեզ, և մեր աղոթքը թող հասնի Քեզ:
Այդ լուռ աղաչանքը, որ բարձրանում է տխրությանը մատնված սրտից, ավելի շուտ է լսվում, քան մեղեդիները երկնքի...
Փաշինյանի արդեն նախկին ԱԽՔ, իր ծննդավայր Արցախն ուրացած ու ադրբեջանական ճանաչած իշխանության առանցքային ֆունկցիոներներից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, մեծ հոդված է հրապարակել, որը վերնագրել է. «ԵՄ անդամակցության պատրանքը»...
Եվրոպան և, հատկապես, նրա հյուսիս-արևմտյան մասը, որը դարեր շարունակ մաքուր ուժային մեթոդներով թալանել է ամբողջ աշխարհը և դրա պատճառով էլ ստացել զարգանալու և եզակի քաղաքակրթություն ստեղծելու հնարավորություն, այսօր չի կարողանում հասկանալ ու հաշտվել նույնատեսակ ուժային քաղաքականություն վարող աշխարհի նոր տերերի քաղքականության հետ...
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Medialub.am-ում ծավալուն հոդված է հրապարակել՝ «ԵՄ անդամակցության պատրանքը» վերնագրով, որն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության կոշտ քննադատությունն է...
Թուրքական քաղաքական մշակույթում սիմվոլիկան երբեք պատահականություն չի եղել, ավելին, Անկարան առանձնահատուկ նշանակություն է տալիս խորհրդանիշներին, ժեստերին և արարողակարգային մանրուքներին...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...