ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Անհաղորդ

Անհաղորդ
30.01.2026 | 19:01

Չի՛ հոսում գետը Հրազդան,

Գետառը բետոնն է լուռ ծամում,

տղերքը՝ թաղերից այս ու այն

մնացին բետոնե անցյալում:

Մեկը այս քաղաքի դռներին

սգո սև ծաղիկներ է շարել,

էն երկրում կանաչող նռնենին

ասում է՝ ե՛ս էլ եմ շվարել:

Մեկ ամսից մի գարուն պիտի գա.

-Որտեղի՞ց,- հարցնում է մի աշուղ,

տարածվի՛ր գույներում անխնա,

Գետառը բետոնն է լուռ տաշում:

Մեկ ամսից քաղաքը կհոսի՝

ձայներով, թրթիռով՝ աջ ու ձախ,

ու տերը այս անհույս քաոսի

կօրորվի բետոնե պատից կախ:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ