ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մի մանդատ ավելի կամ պակաս՝ ի՞նչ կփոխվեր

Մի մանդատ ավելի կամ պակաս՝ ի՞նչ կփոխվեր
08.07.2020 | 19:16

Այսօր ԿԸՀ֊ն մերժեց ԼՀԿ-ի դիմումը, որով խմբակցությունը պահանջում էր լրացուցիչ մեկ մանդատ տալ իրենց։ Այս խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ Արման Բաբաջանյանը դուրս էր եկել ԼՀԿ խմբակցությունից։ Ակնհայտ էր, որ ԿԸՀ-ն չէր կարող իրավական տեսանկյունից նման բան անել, իսկ քաղաքական առումով ամեն ինչ հնարավոր էր, քանի որ օրենքն ինչպես կուզի, իշխանությունն այնպես կճկի։

Սա նշանակում է, որ իշխանությանն այս պահին ձեռնտու չէ ԼՀԿ-ին օժտել ևս մեկ ձայնով, առավել ևս, որ նրանից «պոկված» Բաբաջանյանն իրենց դաշտում է «խաղում», քվեարկում և գործում իրենց մոտեցումներին հարիր։
Մյուս կողմից էլ ԿԸՀ-ն չէր կարող նման «դուռ» բացել, քանի որ ամեն ամիս հնարավոր է մի խմբակցություն դիմում ներկայացներ իր կազմից դուրս եկած պատգամավորի պատճառով մեկ այլ մարդու խորհրդարան բերելու համար ու 5 տարվա ընթացքում պատգամավորների թիվը կարող է անգամ կկրկնապատկվել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 12436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ