Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Արքայության նշանները

Արքայության նշանները
07.04.2026 | 23:29
Ապրիլի 8

- Ողջունում ենք Քեզ, Սիրելի Փրկիչ: Քո մեծ Սիրուն ու Զոհողությանը պատասխանել կարող ենք միայն մեր խեղճ ու թերի սիրով ու զոհողությամբ:
- Ոչ մի նվեր փոքր կամ քիչ չէ, եթե այն արտահայտում է ճշմարիտ սերը տվողի: Այդպես էլ մեծ ու թանկագին են Ինձ համար ձեր սրտի նվերները: ՈՒրախ եղեք, որ Ես սիրով ընդունում եմ ձեր զատկական նվերները:
Իմ զավակները պետք է մեկընդմիշտ ճշտեն իրենց կեցվածքը:
«Դու՛րս եկեք դրանց միջից ու առանձնացեք»,- այս է օրվա հրամանը:
Կյանքի ու գործի մեջ, սիրո ու ծառայության մեջ` այսօր Իմ որդիները պետք է աչքի ընկնեն, պետք է տարբերվեն ուրիշներից:
Ես ձեզ կանչել եմ հանց «Մասնավոր ժողովուրդ». իբրև Եկեղեցի Իմ Անունը ճանաչելու համար:
Պողոսն ասաց, որ Իմ հետևորդները պետք է պատրաստ լինեն` Ինձ հետևելու ու սիրելու համար` հիմար կոչվել:
Պատրա՛ստ եղեք մի կողմ կանգնել ու թույլ տալ, որ աշխարհի սովորություններն ու նորամուծությունները ձեր կողքով անցնեն ու գնան: Այս կեցվածքը ճշմարիտ ծառայություն է` արված ի սեր Իմ փառքի ու թագավորության: Մարդիկ թող ձեզ ճանաչեն այն պարզ նշաններով, որոնք զանազանելով հատկանշում են Իմ թագավորությունը:
Պատրա՛ստ եղեք խոստովանելու Ինձ մարդկանց առաջ: Պատրա՛ստ եղեք ամեն բան ոչինչ համարել, որպեսզի կարողանաք շահել Ինձ և ներս առնել ձեր կյանքի մեջ:
Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ