Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ամոթ և անպատվություն է այսպիսի առաջնորդ ունենալը

Ամոթ և անպատվություն է այսպիսի առաջնորդ ունենալը
27.08.2025 | 13:33

«Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը կալանավորում է եպիսկոպոսներին և գործարարներին քրիստոնեությունը պաշտպանելու համար», գրում է ամերիկյան Daily Caller։

Սա այն դեպքն է, երբ քո դեմքը, քո կիսագրագետ խոսքը, երկատված միտքը երկրի համար դառնում են աղետ։ Ցանկացած երկրի համար ամոթ և անպատվություն է այսպիսի առաջնորդ ունենալը։

Ցավոք, Հայաստանը միակը չէ:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3906

Մեկնաբանություններ