Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Տուգանքների վրա կառուցված «քաղաքային զարգացում»

Տուգանքների վրա կառուցված «քաղաքային զարգացում»
14.01.2026 | 18:52

Հատկանշական է, որ Երևանի 2,5 միավորանոց քաղաքային իշխանությունը 2026 թվականի համար իր բյուջետային կանխատեսումներում ակնկալում է վարչական իրավախախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցներից եկամուտների 31.8% աճ։ Ըստ պաշտոնական հաշվարկների՝ այդ եկամուտները պետք է կազմեն շուրջ 1.5 միլիարդ դրամ։

Այս թիվը ինքնին բացահայտում է քաղաքային կառավարման (քպկ+հանրապետություն+հանրային ձայն) իրական փիլիսոփայությունը․ իշխանությունը չի նախատեսում նվազեցնել իրավախախտումները, այլ հակառակը՝ դրանք դիտարկում է որպես կայուն եկամտի աղբյուր։

Հասել ենք մի իրավիճակի, երբ տուգանքների գծով մուտքերը ծրագրավորվում են աճով, ինչը նշանակում է ոչ թե կարգապահության բարձրացում, այլ քաղաքացիների հանդեպ պատժամիջոցների ընդլայնում։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ այս քաղաքականությունը իրականացվում է սոցիալ–տնտեսական բարդ պայմաններում․ աշխատավարձերի և կենսաթոշակների էական բարձրացում չի ապահովվում, հանրային ծառայությունների որակը շարունակում է բազմաբնույթ խնդիրներ ունենալ, իսկ քաղաքային միջավայրը, ենթակառուցվածքները շարունակում են մնալ անբարեկարգ ու վտանգավոր։

Ստացվում է, որ Քաղաքապետարանը նախընտրում է տուգանել քաղաքացիներին հենց իր սեփական ձախողումների համար՝ վարչական տուգանքը դարձնելով ոչ թե կանխարգելիչ միջոց, այլ՝ բյուջետային բացերը լրացնելու գործիք։

Եթե քաղաքային իշխանությունը իսկապես առաջնորդվեր հանրային շահով, ապա իր նպատակը կլիներ իրավախախտումների թվի նվազեցումը, ոչ թե դրանց հաշվին միլիարդներ հավաքելու պլանավորումը։ Սակայն 2026 թվականի բյուջետային սպասումները հուշում են հակառակը՝ Երևանում ձևավորվում է տուգանքահեն կառավարման մոդել, որտեղ քաղաքացու գրպանը դարձել է ամենահեշտ հասանելի ֆինանսական աղբյուրը։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 3674

Մեկնաբանություններ