Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Փաստեր, որոնք ադրբեջանցիները չեն սիրում հիշել

Փաստեր, որոնք ադրբեջանցիները չեն սիրում հիշել
19.01.2026 | 11:01

1880-ից 1912 թթ.Պարսկաստանից Ռուսական կայսրություն գաղթել է մոտ 650 000 թյուրք քոչվոր։ Ռուսական աղբյուրները նրանց անվանում էին «ТАТАРСКИЕ ОТХОДНИКИ» (ԹԱԹԱՐ ԳԱՂԹԱԿԱՆ-ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐ)։

Այս գաղթականները բաշխվել են Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի և Թիֆլիսի նահանգներում։

Այսօր նրանք ունեն մոտավորապես 6 միլիոն ժառանգ։ Սա նշանակում է, որ ժամանակակից Ադրբեջանում ապրող 10 միլիոն մարդկանցից առնվազն 6 միլիոնը թաթար գաղթական աշխատողների ժառանգներ են, որոնք 1880-1912 թթ. Իրանից են Կովկաս գաղթել։ Իսկ Իրանում են հայտնվել ավելի վաղ՝ երկու միգրացիոն հոսքերի միջոցով.

1) 11-13-րդ դարերում,

2) Կենտրոնական Ասիայից 14-16-րդ դարերում։

Ահա մի մեջբերում.

«1897 թվականին Բաքվի և Ելիզավետոպոլի նահանգների ադրբեջանական բնակչությունը կազմում էր մոտավորապես 1 միլիոն։ Ավելին, ըստ ոչ ամբողջական տվյալների, 1880 թվականից ի վեր միայն Հարավային Ադրբեջանի հյուսիսարևմտյան նահանգներից գաղթած աշխատողների թիվը տարեկան կազմում էր 30 000-35 000։ Իրականում թիվը զգալիորեն ավելի մեծ էր. շատ գաղթած աշխատողներ չէին վերցնում հյուպատոսական կտրոններ կամ անձնագրեր՝ անօրինական կերպով հատելով սահմանը։ Միայն Վելքիջի և Արդաբիլի շրջանները տարեկան ապահովում էին գրեթե 20 000 գաղթած աշխատողներ, այսինքն՝ միջինում մեկ մարդ յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությունից»։

Աղբյուրներ՝

1. Ադրբեջանի պատմություն, 1958, հատոր 1 - «Հնագույն ժամանակներից մինչև Ադրբեջանի միացումը Ռուսաստանին», էջ 140, 170-172, 202, 204։

2. Նույն տեղում, էջ 337։

3. Ադրբեջանի պատմություն, հատոր 2, էջ 253, 261, 262:

Քրիստինա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թարգմանեց և խմբագրեց՝ Ալբերտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3786

Մեկնաբանություններ