Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

«Եվրոպայի խիղճը»

«Եվրոպայի խիղճը»
29.01.2026 | 10:54

Ռոման Ռոլան. այսօր կլիներ 112 տարեկան

Երևի պատահական չէ, որ նա ծնվել է հենց այսօր։ Շատերը դեռ չեն լսել նրա անունը, բայց նա դարձավ «Եվրոպայի խիղճը»։

Ռոման Ռոլանը՝ ֆրանսիացի գրող, մտավորական և Նոբելյան մրցանակի դափնեկիր, չէր ընկալում գրականությունը պարզապես որպես ստեղծագործական փախուստ։ Նրա համար այն միշտ եղել է խղճի ձայն, ձայն, որը խոսում է մարդու արժանապատվության, ճշմարտության և մարդասիրության համար։

Պատերազմների, բռնության ու զանգվածային խաբկանքի ժամանակ նա համարձակվեց մնալ ճշմարտության կողմում՝ հաճախ մենակ, բայց երբեք լուռ։ Լինելով մարդասիրության ջատագով, նա չէր կարող անտարբեր մնալ Հայոց ողբերգության հանդեպ։ 1917-ին, երբ նրան Թուրքիայից ուղարկեցին Հայոց ցեղասպանությունը հերքող ալբոմներ, Ռոլանը դրանք վերադարձրեց՝ հստակ նշելով․

«Ազգային ինքնուրույնության ձգտող դժբախտ ժողովրդին զրպարտելով չեք վերականգնի Եվրոպայում կորցրած թուրք ազգի հանդեպ համակրանքը…»

Այդ կոտորածը միտումնավոր և սառնասրտորեն իրականացված էր, ղեկավարվում էր իշխանության կողմից, և նույնիսկ Եվրոպայում չկար կառավարություն, որը չգիտեր դրա մասին։ Բայց քաղաքական շահերից ելնելով ոչ մեկը չփորձեց կանխել այն, և լայնատարած մամուլն էլ լռեց՝ դատապարտող ձայն չհնչեցնելով։

Ռոլանի խոսքերը այսօր էլ հնչում են՝ հիշեցնելով, որ ճշմարտությունը հաճախ փոքրամասնության մեջ է, բայց դա չի դարձնում այն պակաս ճշմարիտ։ Նա հավատում էր, որ հաղթանակը չափվում է ոչ թե թվերով, այլ մարդու արժանապատվությամբ, և նրանք, ովքեր պարտությունը չէին շփոթում հաղթանակի հետ, ճանաչում էին այն որպես հաղթելու ճանապարհ։

Այսպիսով, Ռոլանը դարձավ «Եվրոպայի խիղճը», ձայնը, որը բարձրացավ ճշմարտության համար, երբ աշխարհը լռում էր։

Մարդկանց կարող են լռեցնել, բայց պատմությունը հիշում է նրանց, ովքեր չլռեցին։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ