ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Ֆանտոմասի թռիչքները երազում և արթմնի՝ հանուն Մեծ Թուրանի

Ֆանտոմասի թռիչքները երազում և արթմնի՝ հանուն Մեծ Թուրանի
14.02.2026 | 10:51

Ժողվարչապետի ոտքերը սկսել են կտրվել գետնից: Հիշո՞ւմ եք Ֆանտոմասի ֆիլմերից մեկում հերոսի թռիչքը ինչ-որ հրթիռով: Հիմա սա է փորձում անել նույնը, բայց որտեղ և ինչպես է վայրէջք կատարելու, արդեն չի իմանում:

ՈՒրեմն, Դոնալդ Թրամփի «գերհզորությունը», մարմնավաճառ թմրամոլի վաստակ Վենսի այցը սրան այն համոզմանն են բերել, որ իր դեմ այլևս խաղ չկա: Եվ սա սկսել է խոսել Հարավ Կովկասյան երկաթուղին Ռուսաստանի ձեռքից խլելու մասին:

«Ռուսաստանը հայտարարել է, որ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ և սրա մասին ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ, նա աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը պետք է շրջանցենք ու հիմա մենք փաստորեն դիրքերի կորուստ ենք ունենում։ Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, սա տարբերակ է, որը պետք է քննարկել»,- ասում է Նոր Հայաստանի ժողվարչապետը:

Բայց ո՞ւմ է տեսնում պոտենցիալ գնորդի դերում, այն ի՞նչն է ինչը, որ բարեկամ է և մեզ, և ռուսներին: Բնականաբար, ֆանտոմաս փաշինյան նիկոլն ամենևին նկատի չունի, ասենք, Չինաստանը, Հնդկաստանը, Բելառուսը: Նա ակնարկում է Ղազախստանի՝ անգլո-ամերիկյան համբալավասալին, Քաթարին և Արաբական Էմիրություններին:

Ինչ ասել է Ղազախստան՝ պարզ է և հստակ: Դա այն երկիրն է, որի կառավարությունում նստած է ամերիկյան գանձապետարանի աշխատակիցը կառավարության անդամի կարգավիճակով՝ հակառուսական սանկցիաների վերահսկման առաքելությամբ, որի ֆիսկալ համակարգը, մաքսային սահմանները վերահսկվում են ամերիկյան էլեկտրոնային սարքավորումներով: Վերջապես, Ղազախստան այն երկիրն է, որտեղ Միացյալ Նահանգներն այսօր ամենամեծ փողերն են ծախսում ղազախներին բանդերականացնելու բարձր ու վեհ նպատակով: Իսկ Տոկաև էֆենդին, մեղմ ասած, բազմավեկտոր էշ է, բայց կրթված:

Ինչ վերաբերում է Էմիրություններին և Քաթարին, ապա ընդամենը պետք է ասել, որ նախկին անգլիական այդ գաղութներում ամերիկացիք ունեն լուրջ ռազմական ներկայություն, ինչպեսև ահռելի ֆինանսատնտեսական: Հիմա պատկերացնո՞ւմ եք ժողվարչապետի մտքի տիտանության և ճկունության մակարդակը: Բա Ֆանտոմասը պոզով-պոչով է լինո՞ւմ:

Դե, բա ի՞նչ անի ժողվարչապետը: Հանձնարարել են երկաթուղին վերցնել ռուսների ձեռքից, քանզի այդ հանգամանքը կարող է խոչընդոտ դառնալ Մեծ Թուրանի քյանդրբազությունների համար, սա էլ իր արևին փորձում է դա անել՝ ոչինչ չունենալով «ռուսների դեմ»:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ