Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերությունը պետք է սկսվի այնտեղ, որտեղ բեռնատարը կանգնած է սահմանին, գործարարը կորցնում է ժամանակ ու գումար, իսկ պետությունը՝ իր տարանցիկ հնարավորությունը։
Այս իմաստով մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է...