-
10.10.2016|
22:27
Անցած գիշեր Վարշավայում, 90 տարեկանում, վախճանվել է ժամանակակից լեհական կինոյի դասականներից մեկը` ռեժիսոր Անջեյ Վայդան: Նա լեհական կինոյի միանձնյա առաջատարներից էր:
-
10.10.2016|
13:41
Դիանա Գուրցկայայի բարեգործական «Սրտի կանչով» հիմնադրամը հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը (ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան):
-
08.10.2016|
18:10
ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը ներառում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային համերգներ։ Հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ էր ունենում Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը (Մերի Մարգարյան (առաջին ջութակ), Հայկ Վարդանյան (երկրորդ ջութակ), Վաչե Հովեյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ)։ Քառյակի կատարմամբ հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործություններից։
-
07.10.2016|
16:27
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Սահմանին կանգնած եզդի հերոսը» ծրագրի շրջանակներում տպագրված համանուն գրքի շնորհանդեսը։
-
07.10.2016|
14:38
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 որոշմամբ հոկտեմբերի 7-ը ՀՀ-ում նշվում է որպես Գրադարանավարի օր:
-
07.10.2016|
13:52
Հոկտեմբերի 6-ին «Խաչատրյանը և ջազը» նախագծով մեկնարկել է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
-
07.10.2016|
09:24
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի «Իգոր և Մորենո» ընկերության «Հիմար-սինկրազիա» կատակերգությունը:
-
07.10.2016|
09:18
«Սթեյջ 7» դերասանական ստուդիայի հիմնադիր, ռեժիսոր և դերասան ՏԻԳՐԱՆ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ 2017-ին հանդիսատեսի դատին կհանձնի «Այրվող հորիզոններ» իր նոր ֆիլմը: Մեր զրույցի թեման նոր ստեղծվող ֆիլմերն են, կինոոլորոտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները:
-
07.10.2016|
09:15
Մեր զրուցակիցն է գերմանաբնակ սաքսոֆոնահար ՀԱՅՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, ով Հայաստանում էր Արամ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնին մասնակցելու համար։ Նա սաքսոֆոնահարների միջազգային բազում մրցույթների առաջին մրցանակակիր է: 2010 թ. Վիեննայում Հայրապետ Առաքելյանը ներկայացրել է Գերմանիան երիտասարդ կատարողների «Եվրատեսիլ» մրցույթում:
-