Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ոստիկանապետի նոր նշանակումները

Ոստիկանապետի նոր նշանակումները
16.04.2013 | 12:54

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ազատվել է աշխատանքից: Երևանի ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գնդապետ Աշոտ Կարապետյանը:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն նշանակվել Արմավիրի մարզի ոստիկանապետ Արամ Զաքարյանը:

Դիտվել է՝ 6712

Մեկնաբանություններ