Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ամերիկացիները Ալեքսիսին դժոխք են ուղարկում

Ամերիկացիները Ալեքսիսին դժոխք են ուղարկում
17.09.2013 | 14:40

Վաշինգտոնում երեկ առավոտյան տեղի ունեցած սպանությունների հեղինակը 34 տարեկան Աարոն Ալեքսիսն է, ով հինգ տարի ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում: Հասկանալու համար, թե ինչ մարդ է եղել, ինչ մտքեր է ունեցել առհասարակ Աարոն Ալեքսիսը, նրա անունը փնտրեցի ամենահայտնի սոցցանցում` Ֆեյսբուքում: Որոնումներիս արդյունքը ցանցում նրա անունով բացված էջն էր: Էջը բացվել է նրա իրականացրած սպանություններից անմիջապես հետո: Նկարները երեքն են, որոնցից մեկն է անձնական: Այն, ինչ տարածվել է համացանցում: Ֆեյսբուքի օգտատերերը գրառումներ են թողել, որոնց մեծ մասը հայհոյանք է` ուղղված միջադեպի արդեն հանգուցյալ հերոսին: «Սատանա, գնա դժոխք», «Հուսով եմ, զվարճանում ես դժոխքում», «Փտիր դժոխքում, հիմար սատանա» գրառումների շարքում կան նաև անձնական բնույթի հայհոյանքներ, ռասիզմի տարրեր պարունակող վիրավորանքներ, էջը արգելափակելու կոչեր: Աարոն Ալեքսիսի անունով բացված էջը այս պահի դրությամբ հավանել է 68 օգտատեր:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ