Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ճանճ քշող» վարչություններ

«Ճանճ քշող» վարչություններ
29.11.2013 | 00:20

Այն, որ Հայաստանի պետական կառույցներում քաղաքացիների դիմումներին, նամակներին շատ ուշ են արձագանքում, ու արձագանքն էլ արձագանքի նման չէ, հայտնի է յուրաքանչյուրին: Քաղաքացիների մտահոգությունները պաշտոնյաներին «հասցնող» օղակը պետք է ծանրաբեռնված ու օպերատիվ աշխատի, սակայն հայկական իրականությունն այլ բան է փաստում: Ասվածի ամենավառ օրինակը նախագահականի՝ «Քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների» բաժինն է` Աիդա Ասատրյանի ղեկավարությամբ:
Բազմաթիվ քաղաքացիներ պարբերաբար դիմում են «Իրատես de facto»-ի խմբագրություն՝ սրտնեղելով, որ նախագահին ուղղված իրենց նամակներն ու դիմումները պատասխան չեն ստանում: Ավելին, ոմանք հավաստում են, որ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ են գրել նախագահականի հասցեով, ու կրկին անարձագանք: Եթե այս բաժինը պարապուրդի է մատնված, ինչո՞ւ են ավելորդ հաստիքներով պետական ապարատը ծանրաբեռնում, ինչո՞ւ են բյուջեից փողեր հատկացնում «ճանճ քշող» վարչություններ պահելու համար: Պետության հանդեպ քաղաքացիների վստահությունը ձևավորվում է նաև այս վարչությունների ճիշտ աշխատանքով, երբ մարդիկ գիտակցում են, որ իրենց մտահոգությունները հասանելի են ղեկավարներին, վերջիններս էլ ականջալուր են իրենց խնդիրներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ