Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Հնագույն նվագարաններ»-ի հերթական ֆիլմաշարը

«Հնագույն նվագարաններ»-ի հերթական ֆիլմաշարը
12.12.2013 | 13:48

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի «Հարկանային գործիքներ» գեղարվեստափաստագրական 6-րդ ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմաշարի հեղինակ ՌԻՏԱ ՇԱՌՈՅԱՆԻ խոսքով` «Հարկանային գործիքները», ինչպես նախորդ ֆիլմերը, առանձնանում է գեղարվեստական յուրահատուկ ոճով, ճանաչողական և ուսուցողական նշանակությամբ: «Հարկանային գործիքներին նվիրված ֆիլմի ստեղծագործական ճանապարհը սկիզբ է առել մեր պատմության, պատմագրության ակունքներից, մեր պատմիչների վկայություններից և հիշատակություններից, միջնադարյան ձեռագրերից,- նշում է նա:- Պատմական բազմաթիվ աղբյուրների հավաստմամբ հայկական բարձրավանդակում է սկիզբ առել հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթը, այդ թվում` նվագարանների ստեղծումն ու զարգացումը: Որպես «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի հեղինակ, նպատակ ունեմ այս ֆիլմերի միջոցով նոր ժամանակների մարդուն շարունակաբար ծանոթացնել մեր ազգային մշակույթի բյուրեղյա ակունքներին: Ճշմարիտ է ասված` ճանաչիր, որ սիրես»:
Նշենք, որ ֆիլմաշարը հանդիսատեսի դատին է հանձնել նաև «Ծիրանափող (դուդուկ)», «Քանոն»,«Քամանչա»,«Պարկապզուկ»,«Բամբիռ» ֆիլմերը:

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ