Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Ո՞նց ենք մենք սա հանդուրժում, գրո´ղը տանի

Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Ո՞նց ենք մենք սա հանդուրժում, գրո´ղը տանի
16.12.2013 | 14:41

ՖԲ-ն ինձ շատ-շատ բան է տվել ու տալիս է: Իր բոլոր դրական կողմերով հանդերձ` ՖԲ-ում նաև էնքան այլանդակություններ կան, որ վերջերս լրջորեն մտածում եմ այլևս ՖԲ չմտնելու մասին: Մեկ ազգային խորհրդանիշ դարձած սուրբ կերպարներին են սկսում բացահայտորեն սևացնել (օրինակ` Վազգեն Վեհափառին), մեկ բացահայտորեն շինծու, քայքայիչ լուրեր են հորինում ու տարածում (օրինակ` համասեռամոլների հարսանիք Երևանում): Հիմա էլ, կարծես թե, հերթով տեղական արտադրողների արտադրանքն են սևացնում և բոյկոտելու կոչեր անում: Էն դեքում, երբ մեր փրկությունը տեղական արտադրությունը զարգացնելն է: Երբեք դավադրությունների տեսություններին չեմ հավատացել ու հիմա էլ չեմ հավատում, բայց արդեն հավատալս չի գալիս, որ այս բոլոր այլանդակությունները զուտ տարերային են, որ էս բաները ծրագրված ձևով չեն արվում: Որտեղի՞ց էսքան աղտեղություն, ժողովուրդ ջան: ՈՒ ո՞նց ենք մենք սա հանդուրժում, գրո´ղը տանի:

Դիտվել է՝ 4908

Մեկնաբանություններ