Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բարեգործական համերգ՝ «Օգնության ձեռք» խորագրով

Բարեգործական համերգ՝ «Օգնության ձեռք» խորագրով
26.12.2013 | 13:19

Գյումրու քաղաքապետարանը և «Վերածնունդ» ոչ ֆորմալ խումբը Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում դեկտեմբերի 29-ին կազմակերպելու են բարեգործական համերգ՝ «Օգնության ձեռք» խորագրով:
Երևանից է հրավիրվելու «Los Locos» խումբը և հատուկ հյուր թառահար Միքայել Ոսկանյանը:

Համերգի ընթացքում գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է սոցիալապես անապահով ընտանիքիներին:

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ