Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ոչ մի օր առանց Լիզայի

Ոչ մի օր առանց Լիզայի
06.01.2014 | 10:32

Ֆրանսիան հրաժարվել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը ժամանակավորապես փոխանցել Իտալիային, հաղորդում է La Stampa-ն:

Պրոֆեսոր Սիլվանո Վինչետին 2013-ի սեպտեմբերին խնդրել էր Ֆրանսիայի մշակույթի նախարարությանն ու Լուվրի ղեկավարությանը մեկ ամսով իրենց հանձնել կտավը: Իտալացիները ցանկանում էին 2013-ի դեկտեմբերին «Մոնա Լիզայի» ցուցադրությունն անցկացնել նրա հայրենի Ֆլորենցիայում՝ լրանում էր Ֆլորենցիայում կտավի վերջին ցուցադրության 100-ամյակը: Ֆրանսիայի մշակույթի փոխնախարար Վինսենթ Բերժոն Իտալիայի պատմամշակութային ժառանգության պահպանության ազգային կոմիտեի ղեկավար Սիլվանո Վինչետիին պատասխան նամակում նշել է, որ կտավի տեղափոխումը կապված է բազմաթիվ տեխնիկական դժվարությունների հետ: Բերժոն հավելել է, որ Լեոնարդո դա Վինչիի կտավն անմիջական կապ ունի Լուվրի համաշխարհային հռչակի հետ, և ամեն տարի Լուվր այցելող 8 մլն այցելուները չեն հասկանա մոնա Լիզայի բացակայությունը:

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ