Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վիքիպեդիայի ադրբեջաներեն տարբերակը 50-րդ տեղում է

Վիքիպեդիայի ադրբեջաներեն տարբերակը 50-րդ տեղում է
31.03.2014 | 21:35

Վիքիպեդիայում ադրբեջաներեն հոդվածների թիվը գերազանցում է 100 հազարը: Ազատ հանրագիտարանի ադրբեջաներեն տարբերակը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը։ Վիքիպեդիայի ադրբեջաներեն տարբերակը սկսել է գործել 2004 թվականի հունվարից (az.wikipedia.org):

Վիքիպեդիան աշխարհի ամենամեծ ազատ հանրագիտարանն է, որը ներառում է աշխարհի 287 լեզուներով գրված ավելի քան 30 միլիոն հանրագիտական հոդվածներ:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ