Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթերը կարող են օգտակար լինել նաև ոստիկանության համար

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթերը կարող են օգտակար լինել նաև ոստիկանության համար
05.09.2014 | 17:49

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հերթական ավտոերթը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին: Այս մասին հայտարարել են նախաձեռնության անդամներն այսօր տեղի ունեցած ասուլիսում: Նախաձեռողներն ասել են, թե շարունակվում է տուգանքների բողոքարկման գործընթացը, և վարորդներին հիշեցրել են, որ վերջիններս չվճարեն «կամերաներից և արագաչափերից» եկած տուգանքները, այլ բողոքարկեն վարչական դատարանում, որի համար տրամադրել են իրենց հեռախոսահամարները՝ 095956230, 099956230: Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը նշել է, որ չպետք է վճարել նաև կարմիր գծերի համար և ասել. «Զանգահարեք և մենք ձեզ կօգնենք»: Նշենք, որ սեպտեմբերրի 7-ի ավտոերթի մեկնարկը կտրվի Ավան համայնքից՝ դեպի Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր: Օրվա ծրագրում նախատեսված է հանրային քննարկում, որը տեղի կունենա Սևանի լողափերից մեկում: Նախաձեռնության անդամները նշել են, որ ավտոերթը նպատակ ունի իրազեկելու մարզային բնակչությանը և կոչ անել պայքարելու իրենց իրավունքների համար:
Դատելով «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության պարբերական ակցիաներից ու հայտարարություններից՝ կարելի է ենթադրել, որ նախաձեռնությունը բավականին հետևողական է բնակչությանն իրազեկելու և օգնելու իր պատրաստակամությամբ: Երկրի ողջ տարածքում տեղադրված ճանապարհային արագաչափերն ու տեսախցիկներն ավելի հաճախ ոչ թե օգնում են վարորդին, այլ խանգարում, ու միշտ չէ, որ երթևեկության կանոնների պահպանման երաշխավոր են հանդիսանում: Ինքս ամեն անգամ Երևան-Իջևան ճանապարհն անցնելով՝ բազմիցս լսում եմ վարորդի դժգոհությունն այն մասին, թե այս կամ այն արագաչափը ճիշտ տեղում չէ, տեսախցիկները չափազանց շատ են այդ 130 կմ-ի վրա և որ, տեսախցիկներից բացի, ստիպված են նաև ուշադրություն դարձնել ճանապարհի ոչ այնքան տեսանելի հատվածներում թաքնված ճանապարհային ոստիկաններին, որոնք դեռ հին սովորությամբ կանգնեցնում ու, այսպես ասած, «փող են պոկում»: Փոխարենը նույն ճանոստիկաններին չես հանդիպի, ասենք, Երևանի փողոցներում, ուր կարմիր լույսի տակ մեքենաները խախտում են կանոնները՝ հետիոտնին թույլ չտալով ժամանակին անցնել ճանապարհը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ