«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վերահսկելով հասարակական տրանսպորտի ծառայությունների որակը

Վերահսկելով հասարակական տրանսպորտի ծառայությունների որակը
17.09.2014 | 15:14

Սեպտեմբերի սկզբին ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում շահագործվող շուրջ 60 տրանսպորտային միջոցներում դիտարկումներ են իրականացրել Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները: Արձանագրվել է վարորդների ծխելու 2, տրանս¬պորտային միջոցի անբավարար վիճակի 5, ուղևորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ մայրաքաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտում քաղաքացիների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի ուսումնա¬սիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության և «Երևանտրանս» ՓԲԸ համապատասխան բաժնի ստուգայցերից զատ, այսուհետ պարբերական դիտարկումներ կիրականացնեն նաև վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ