«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հերթական մասխարայից առաջ

Հերթական  մասխարայից առաջ
23.09.2014 | 00:35

Էս ի՞նչ հիշել էին հիշել Շանթին ու նրա ընկերներին: Էս ո՞նց էին շեֆի կուսակցական հրահանգով բոլորը միակամ եկել Շանթենց դատին, որ նույնիսկ լրագրողների համար տեղ չէին թողել: «Բարիկադների» վրա մշտապես մարտնչող, բայց Շանթենց գործով մի անգամ ծպտուն չհանած փափկասուն կուսակցական տիկնայք այդ ի՞նչ մայրական և քույրական հոգատարությամբ էին շրջապատել Շանթի կնոջը՝ Ռուզանին: Ի՜նչ զեղումներ, արդարության ինչպիսի՜ պահանջ, երբ նույն կուսակցականների կոհորտան գրեթե մեկ տարի է, ինչ պատերի տակ Շանթի ու նրա ընկերների գործողությունները հակաիրավական ու անլուրջ էր համարում: Հա՜, նախավարժանքներ են հոկտեմբերյան հերթական հոգեորսություն-մասխարայից առաջ, քաղաքական դիվիդենդներ է պետք շահել՝ թեկուզ Շանթի ու նրա ընկերների հաշվին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ