Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հռոմի «Նավակը» նորից լողում է

Հռոմի «Նավակը» նորից լողում է
25.09.2014 | 14:41

Ավարտվել է Հռոմի գլխավոր զբոսավայրերից մեկի վերանորոգումը. մեկ տարի տևած վերականգնումից «Նավակ» շատրվանը կրկին փայլում է Իսպանական աստիճանների մոտ։ 17-րդ դարի գլուխգործոցի (առաջին շատրվանը, որ նախագծվել է որպես քանդակ) հեղինակը Պյետրո Բերնինին է՝ ՈՒրբանո 8-րդ պապի պատվերով՝ ի հիշատակ 1598թ. Հռոմի մեծ ջրհեղեղի, երբ Տիբրը ափերից դուրս գալով՝ ավերել էր շրջակայքը:
Շատրվանը գրավում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից և ամենագեղեցիկ վայրերից մեկն է Հռոմում, քանդակին վերադարձվել է իր անցյալի կաթնագույնը և փայլը։ Վերականգնման նախագիծը ներառում է Իսպանիայի ողջ հրապարակը և դեռ շարունակվուն է:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ