«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Միսսուրիում բողոքի ցույցերի նոր ալիք է սպասվում

Միսսուրիում բողոքի ցույցերի նոր ալիք է սպասվում
11.10.2014 | 12:56

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս և Ֆերգյուսոն քաղաքների բնակիչները, ովքեր այս տարվա օգոստոսին մի քանի շաբաթ շարունակ չէին դադարեցնում զանգվածային բողոքի ակցիաներն ընդդեմ անզեն սևամորթ անչափահասի սպանության, պատրաստվում են նոր ցույցերի: Հիշեցնենք, որ սևամորթ Մայքլ Բրաունը զոհվել է օգոստոսին 9-ին՝ Սենթ Լուիսում, սպիտակամորթ ոստիկանի կրակոցից: Բողոքի ցույցերի ևս մեկ առիթ է դարձել անցած չորեքշաբթի Սենթ Լուիսում սևամորթ անչափահասի սպանության դեպքը: Սպիտակամորթ ոստիկանի կրակոցից զոհվել է 18-ամյա աֆրոամերիկացի Վոնդերիտ Մայերսը: Ոստիկանությունը վստահեցնում է, որ երիտասարդը եղել է զինված, սակայն զոհվածի հարազատները պնդում են հակառակը:

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ