«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արա Սադոյան. «Ինձ համար կարևոր է բնակչի անվտանգությունը»

Արա Սադոյան. «Ինձ համար կարևոր է բնակչի անվտանգությունը»
18.10.2014 | 13:50

Հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արտակ Պողոսյանի հետ հանդիպեց Գլենդել 50 շենքի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ կարևորում է բնակիչների անվտանգությունը, և Արտակ Պողոսյանի հետ հանդիպումը կազմակերպվել է բնակիչների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում բարձրացված հասարակական կարգի պահպանման խնդիրներին լուծումներ տալու նպատակով:
Արտակ Պողոսյանն էլ իր հերթին հավելեց, որ ոստիկանությունն աշխատում է շուրջօրյա` բնակչության անդորրն ու անվտանգությունն ապահովելու համար:

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ