«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Էբոլայով հիվանդ բուժքույրերը լիովին ապաքինվել են

Էբոլայով հիվանդ բուժքույրերը լիովին ապաքինվել են
25.10.2014 | 15:53

ԱՄՆ-ի Տեքսաս նահանգից երկու բուժքույրերը, ովքեր վարակվել էին Էբոլա վիրուսով Լիբերիայից ԱՄՆ տեղափոխված հիվանդին խնամելու ժամանակ, լիովին ապաքինվել են: Բուժքույրերից մեկը՝ Նինա Ֆամը, դուրս է գրվել Մերիլենդ նահանգում գտնվող հիվանդանոցից: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նրան հրավիրել է Սպիտակ տուն: Երկրորդ բուժքույրը՝ Ամբեր Վինսոնը, բուժման կուրս է անցել Ատլանտայի հիվանդանոցում: Հիվանդանոցի աշխատակազմը հայտարարել է, թե բուժքրոջ մոտ այլևս Էբոլայի նշաններ չկան, սակայն նրա դուրսգրման ամսաթիվը դեռևս որոշված չէ:

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ