Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՄԱԿ․Տարածաշրջանում աղքատությունը խորանում է

ՄԱԿ․Տարածաշրջանում աղքատությունը խորանում է
24.01.2015 | 19:32

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի զեկույցը փաստում է, որ տարածաշրջանի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, աղքատությունը խորանում է, իսկ հարուստների ու աղքատների միջև անհավասարության մակարդակը մեծանում է:
Հունվարի 21-22-ին Ստամբուլում անցկացված անհավասարությունների հարցերի շուրջ խորհրդաժողովում ներկայացված զեկույցը արձանագրում է՝ տնտեսական համակարգի անցումային երկրներում մեծանում են անհավասարությունը և աղքատությունը, տարածաշրջանի երկրների մեծ մասում կրճատվել է մարդկանց կյանքի միջին տևողությունը: Տաջիկստանում, Ղրղզստանում, Վրաստանում և Հայաստանում բնակչության մեկ քառորդից մինչև մեկ երրորդը, այսինքն՝ 25-33 տոկոսը, ծայրահեղ աղքատ է:
ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ տնտեսական անցումային այդ երկրներում «նոր աղքատների» ռիսկեր են առաջանում, նրանց թվում են` կրթության, առողջապահության, գիտության և արվեստի, հանրային և գյուղատնտեսական բնագավառներում ցածր եկամուտներով աշխատողները: Աղքատության ռիսկը բարձր է հատկապես գյուղական շրջանների բնակիչների համար: Այդ երկրներում կրճատվել է կյանքի միջին տևողությունը՝ 1960-ականների համեմատ երկու տարով:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ