Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կարեն Դուրգարյանը գիտի՞

Կարեն Դուրգարյանը գիտի՞
12.02.2015 | 11:48

Ռիշար Կլայդերմանը Երևանում հանդես կգա երկու համերգով` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Համերգները տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին՝ ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգի ընթացքում կհնչեն հանրահայտ Ballade Pour Adeline, Mariage D'Amour, A comme Amour, Murmures ստեղծագործությունները։ Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմանը (իսկական անունը` Ֆիլիպ Էջեր) ծնվել է 1953-ին, Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից, 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը և Paul de Sennevilem-ի գրած աշխարհահռչակ «Բալլադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը նրան հռչակեց ամբողջ աշխարհով մեկ:
Ձայնասկավառակը վաճառվեց 30 երկրներում 22 մլն օրինակով: Կլայդերմանը ձայնագրել է 1300 մեղեդի և ստեղծել նոր ռոմանտիկ ռեպերտուար, յուրօրինակ իր ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը: Հանրաճանաչ դաշնակահարը նշվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես «աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը»:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ