«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Դաշնամուրի կոնցերտ»-ից մինչև «Սիմֆոնիա»

«Դաշնամուրի կոնցերտ»-ից մինչև «Սիմֆոնիա»
06.03.2015 | 12:52

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` այսօր 6-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը: Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի «Պասկալիա», Ալեքսանդր Հարությունյանի «Կրակի բովով», Իգոր Ստրավինսկու «Դաշնամուրի կոնցերտ» և Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա» ստեղծագործությունները:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ