Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Թուրքիան պատրաստ է տնտեսական ցանկացած զարգացման

Թուրքիան պատրաստ է տնտեսական ցանկացած զարգացման
12.03.2015 | 14:23

Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է տնտեսական իրավիճակի ցանկացած զարգացման երկրում ու երկրից դուրս: Ըստ «Անադոլու» գործակալության՝ նա օրինակ է բերել մի քանի երկրներ, որտեղ տնտեսական իրավիճակը հանգեցրել է դոլարի գնաճի: Ալի Բաբաջանը հանդիպել է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Էրդեն Բաշչիի և նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, նրանք քննարկել են Թուրքիայի տնտեսական դրությունը: Նախագահական պալատում քննարկումը տևել է 2,5 ժամ: ԿԲ նախագահը հանդես է եկել 130 էջից բաղկացած զեկույցով: Էրդեն Բաշչին մի քանի անգամ ցանկացել էր հանդիպել նախագահի հետ, սակայն Էրդողանը մերժել էր: Փետրվարին նա մի քանի անգամ քննադատել էր ԿԲ նախագահին՝ հայտարարելով, թե նա վնասում է երկրի շահերին: Բաշչին կարծում է, որ տոկոսադրույքների նվազեցման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ վստահության մթնոլորտը բարելավելու ու կայունություն համար:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ