«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մեկնարկում է «Արտֆեստ»-ը

Մեկնարկում է «Արտֆեստ»-ը
02.04.2015 | 16:39

Մայիսի 11-ից հունիսի 11-ը մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները «Արտֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթ ունի, մասնակցել կարող են 16-35 տարեկան անհատներ և ստեղծագործական խմբեր:

«Արտֆեստ»-ին մասնակցության հայտը կարող եք ներբեռնել այստեղ:

Հայտերի ընդունումը՝ մինչև ապրիլի 11-ը:

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ