Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
22.05.2015 | 06:51

...թե մայիսի 9-ին Արկադի Ղուկասյան-Ռոբերտ Քոչարյան զույգը հենց այնպես չի քայլել Ստեփանակերտի փողոցներով ու նաև փորձել այդ «քելքն անմահացնել»: Ինչպես 2008-ին, երբ Քոչարյանը փորձում էր Ղարաբաղում Արկադի Ղուկասյանին տանել նախագահական «երրորդ» պտույտի, որպեսզի ինքն էլ Հայաստանում «պտտվի», ինչը ո՛չ Ղարաբաղում, ո՛չ էլ Հայաստանում թույլ չտվեցին, հիմա էլ Ղուկասյանի ու Քոչարյանի շահերը համընկել են` արդեն սահմանադրական փոփոխությունների հարցում: Ասում են նաև, թե վերջիններս անում են ամեն ինչ` Ռուսաստանում համապատասխան լոբբիստներ գտնելու համար, որոնք ռուսական վերնախավին կցուցանեն սահմանադրական փոփոխությունների «անհեթեթությունը», սակայն առայժմ բան չի ստացվում: Ճիշտ է, նրանց հաջողվել է որոշ ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի իրենց համախոհը դարձնել, սակայն քաղաքական մեծ կշիռ վերջիններս չունեն, քանզի Ռուսաստանի հետ հայաստանյան խաղի հիմնական մոդերատորը եղել և մնում է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ