Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Միայն թե չխանգարեն

Միայն թե չխանգարեն
13.10.2015 | 00:31

Հայաստանի տնտեսական կյանքը լավ օրեր չի ապրում: Ներդրումային դաշտը, ի թիվս այլ խնդիրների, բախվում է նաև տեղական «իշխանիկների» սահմանած կանոններին: Ահավոր է նաև տրանսֆերտների վիճակը, դրսի գումարների «ներհոսքը» կտրուկ նվազել է, սակայն այս ամենում կա մի լուսավոր բան, եթե, իհարկե, հայաստանյան իշխանությունները չխանգարեն դրա իրագործմանը:
Մեր աղբյուրի պնդմամբ, ֆրանսահայ գործարարներից մեկը լրջորեն ուսումնասիրում է Հայաստանի ներդրումային դաշտը և հատուկ ծրագիր է մշակում սփյուռքի ներուժն այս գործում օգտագործելու համար: Աշխատանքներ են տարվում Ֆրանսիայի գործարար հատվածը համախմբելու և գումարները հայրենիք ուղղորդելու ուղղությամբ: Թե երբ այս նախաձեռնությունը միս ու արյուն կստանա, կախված է ինչպես դրսի հայ գործարարների` հայրենիքի տնտեսական դաշտի հանդեպ ունեցած հավատից, այնպես էլ արհեստական խոչընդոտներ չստեղծելու հայաստանյան պատկան մարմինների պատրաստակամությունից:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ