Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Խաչատրյանական փառատոնը հյուրընկալել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի շահառուներին

Խաչատրյանական փառատոնը հյուրընկալել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի շահառուներին
12.11.2015 | 13:47

Նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հյուրերը «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի շահառու երեխաներն էին։ Նրանց համար ներկայացվել է «Հույսի երաժշտություն» խորագրով համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչել են հատվածներ Խաչատրյանի մանկական ալբոմներից։ «Նվիրիր կյանք» հիմնադրամի երեխաների համար համերգային ծրագիրը կատարել են հենց երեխաները՝ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտները։

Մինչ համերգային ծրագրի մեկնարկը երեխաները շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, Խաչատրյանի կյանքին, գործունեությանը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ շատ նախագծեր են կյանքի կոչել, երկար համագործակցության պատմություն ունեն, սակայն այս համերգն առանձնահատուկ է։ «Շատ կարևոր է, որ Հայաստանում կա փառատոն, կա հիմնադրամ, որոնք մտահոգ են մեր երեխաների ապագայով, ճակատագրով, և եթե դասական երաժշտությունը կարող է երեխաներին լույս բերել, մենք պատրաստ ենք պարգևել այդ լույսը»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։
Վլադիմիր Մանուկյանը Չայկովսկու անվան դպրոցի 4-րդ դասարանի սան է։ Փառատոնի շրջանակներում ներկայացրել է Խաչատրյանի «Հեծյալը» ստեղծագործությունը։ Ասում է, որ 1,5 տարեկանից նվագում է, 4 տարեկանից սկսել է պարապմունքները։ Նոյեմբերի 11-ին Վլադիմիրի առաջին համերգն է մեծ լսարանի համար ու շատ հուզված է։ Պատանի երաժիշտը նշում է, որ նվագում է Բախի, Չայկովսկու, այլ կոմպոզիտորների գործեր, բայց ամենաշատը սիրում է Խաչատրյանին։
Համերգի ընթացքում հնչել են Խաչատրյանի «Այսօր արգելված է զբոսնելը», «Ծննդյան օրը», «Երկու կռվարար կանայք», «Պար» և այլ գործեր։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ