«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

The sounds of art ջազային խումբն 1-ին անգամ կներկայանա հանրությանը

The sounds of art ջազային խումբն 1-ին անգամ կներկայանա հանրությանը
17.01.2016 | 20:49

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան առաջին անգամ ստեղծել է նվագախումբ, որի նպատակն է համադրել տարբեր երաժշտական ժանրեր, հանդես գալ և՛ ազգային, և՛ արտասահմանյան ստեղծագործությունների նորովի կատարմամբ: The sounds of art անվանումը կրող նվագախումբը կազմված է 5 պրոֆեսիոնալ ջազ երաժշտից՝ ֆլեյտահարուհի՝ Սյուզաննա Բարսեղյան, բաս կիթառահար՝ Արամ Կարապետյան, հարվածային գործիքներ՝ Րաֆֆի Խորոզյան, սաքսոֆոնահար՝ Արթուր Եղիազարյան, դաշնակահար՝ Արտակ Մարուքյան։

Նշենք, որ նվագացանկում ներառված կլինեն որոշ ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչելու հայաստանյան բեմում:
The sounds of art-ի բեմելը հունվարի 22-ին է։

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ