ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Թուրքիան կշարունակի փախստականներ ընդունել

Թուրքիան կշարունակի փախստականներ ընդունել
13.02.2016 | 16:42

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը փախստականների հարցում կշարունակի բաց դռների քաղաքականությունը: «2005-ից 2014-ին Թուրքիայում վեց անգամ աճել է փախստականների թիվը: Թուրքիան միայնակ ի վիճակի չէ այդ հարցը լուծել, անհրաժեշտ է վերաբնակեցման ծրագիր և միգրացիայի նկատմամբ վերահսկողություն: Մենք ընդունել ենք 2.5 միլիոն փախստական Սիրիայից և 200 հազար Իրաքից, վերջին օրերին մեզ մոտ են եկել ևս 10 հազար սիրիացի փախստականներ: Մենք փախստականների ընդունման վրա ծախսել ենք 10 միլիարդ դոլար և շարունակում ենք բաց դռների քաղաքականությունը»,- հայտարարել է Չավուշօղլուն Մյունխենի անվտանգության կոնֆերանսում: Նա ավելացրել է, որ անօրինական միգրացիայի խնդրի լուծման համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի օգնությունը և տրանսազգային հանցագործ ցանցի դեմ պայքար, որը զբաղվում է փախստականների անօրինական տեղափոխմամբ:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ