Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մադրիդում գողացել են Ֆրենսիս Բեկոնի կտավները

Մադրիդում գողացել են Ֆրենսիս Բեկոնի կտավները
14.03.2016 | 16:16

Բրիտանացի հայտնի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի ընկերոջ առանձնատնից գողացել են նկարչի 5 կտավ` ընդհանուր 30 մլն եվրո արժողությամբ: Գլուխգործոցները գողացել են J.C.B. անունով մարդու տնից (նրա անունը չի նշվում), որ Բեկոնի ընկերն է և ժառանգը: Նա մահացել է Մադրիդում 1992-ին: Կողոպուտը եղել է լավ հսկվող թաղամասում դեռևս հունիսին, հայտնի է դարձել միայն այժմ։ Հանցագործներն իմացել են, որ տանը մի քանի ժամ ոչ ոք չի եղել: Տան աշխատողները նույնպես ոչինչ չեն տեսել: Տանը չկան տեսախցիկներ, թեև այդ թաղամասը մշտապես հսկում են ոստիկանները: Գողերը կարողացել են արգելափակել ազդանշանային համակարգը և ոչ մի մատնահետք չեն թողել: Տնից տարել են նաև այլ թանկարժեք իրեր: Կտավների սեփականատերը դիմել է ոստիկանություն` անմիջապես կողոպուտից հետո, ոչ նա, ոչ ոստիկանությունը չեն տեղեկացրել լրատվամիջոցներին: Որոնումները կատարվում են Իսպանիայում ու նրա սահմաններից դուրս։ Ըստ հիմնական վարկածի` կտավները դեռևս երկրում են:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ