ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երջանիկ եղեք՝ հորդորում է ՄԱԿ-ը

Երջանիկ եղեք՝ հորդորում է ՄԱԿ-ը
20.03.2016 | 17:46

2012-ին ՄԱԿ-ը մարտի 20-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր (International Day of Happiness)՝ առաջադրելով գաղափարը, որ երջանկության ձգտումը մոլորակի բոլոր մարդկանց ընդհանուր զգացումն է եւ մարդկության հիմնական նպատակներից մեկը: Երկրներին կոչ է արվում ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության բարելավման ուղղղությամբ: ՄԱԿ-ը անդամ երկրներին, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին եւ քաղաքացիական հասարակություններին առաջարկում է նշել Երջանկության օրը, այդ թվում՝ լուսավորչական միջոցառումներ կազմակերպելով:

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ