Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները

Հայտնի են  Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները
10.06.2016 | 10:33

Հունիսի 9-ի ուշ երեկոյան պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած չորս մասնակիցների անունները։ Նրանք են` Բուն Հուա Լիեն (Սինգապուր), Տոսիֆումի Կանաի (Ճապոնիա), Միրան Վոպոտիչ (Խորվաթիա), Ջուն-Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա)։

Երկրորդ փուլի ելույթները տեղի կունենան հունիսի 11-ին և հունիսի 13-ին։ Իսկ արդեն հունիսի 14-ին մրցույթի փակման գալա համերգին կհայտարարվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողի անունը։

Մրցութային բոլոր ելույթներին առցանց կարելի է հետևել http://akhic.am/ կայքում։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս իրադարձությունը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ