Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կյանքից հեռացել է Դավիթ Հովհաննեսը

Կյանքից հեռացել է Դավիթ Հովհաննեսը
19.07.2016 | 14:34

71 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը (Հովհաննիսյան)։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: Հայկական հեռուստատեսությունում, որպես հեղինակ, տասը տարի վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը (1980-90թթ):

1979թ-ից գրահրատարակչական ասպարեզում է: Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը: Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից: Նրա ստեղծագործությունները մշտապես եղել են քննադատության և ընթերցողների ուշադրության կենտրոնում: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից): Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ: Արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի որդին է, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը:

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ