Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Լևոն Խեչոյանին նվիրված՝ «Խնկի ծառեր» տեսաֆիլմի պրեմիերան

Լևոն Խեչոյանին նվիրված՝ «Խնկի ծառեր» տեսաֆիլմի պրեմիերան
20.09.2016 | 12:50

webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել արձակագիր Լևոն Խեչոյանին նվիրված «Խնկի ծառեր» տեսաֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տեսաֆիլմը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

«Խնկի ծառեր» ֆիլմի հիմքում Լևոն Խեչոյան գրողի, քաղաքացու, զինվորի խոհերն են՝ Հայրենիքի, հայի, անկախության, ազատության, պատերազմի, հողի, զինվորի մասին: Տեսաֆիլմում հնչում է Լևոն Խեչոյանի ձայնը:


Լևոն Խեչոյանը (1955-2014 թթ.) ծնվել է Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983-ին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1988-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում: Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով: 1995-ին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը: Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով: Խեչոյանի ստեղծագործություններում մշտապես ներկա է 20-րդ դարում հայերի վերապրած ողբերգությունների հիշատակը՝ Եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժ և 90-ականների պատերազմ: Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014-ի հունվարի 15-ին:


Տեսաֆիլմի թրեյլերը;

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ