Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Հրաժեշտ բեմին»

«Հրաժեշտ բեմին»
01.10.2016 | 18:00

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 19:00-ին,տեղի է ունենալու թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանի «Հրաժեշտ բեմին»

խորագրով համերգային երեկոն:


Մեծ բեմին հրաժեշտ տալու իր որոշման մասին արտիստուհի Ժակլին Սարխոշյանն ասում է. «Որոշումս հաստատ է: Պետք է հեռանալ ժամանակին և գեղեցիկ: Ես հրաժեշտ եմ տալիս մեծ բեմին, սակայն կշարունակեմ իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնել իմ երկրին ու հարազատ թատրոնին: Բալետի հրաշք աշխարհը ընդմիշտ ինձ հետ է: Բալետը կյանք է, ապրելակերպ, լեզու, արտահայտման միջոց, մարմնամարզություն, դերասանի վարպետություն, ռեժիմ, գեղեցկություն, նրբություն և վերջապես՝ բարձրագույն արվեստ»:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ