Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
07.10.2016 | 00:52

...թե ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ի տապալումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել է մարտավարական փոփոխությունների դիմել և վերադառնալ ի շրջանս յուր. իրեն հավատարիմ մնացած մի քանի անձանց նորից մանդատի տեր դարձնելու համար երբեմնի ՀՀՇ-ականներին «մեսիջներ» է հղում, թե «տղերք, եկեք իրար գլխի հավաքվենք ու նորից պայքարենք»։

Ասում են նաև՝ ՀՀՇ-ականներն այլևս նախկին հավատը չունեն Տեր-Պետրոսյանի խոսքի հանդեպ և լավ հասկանում են, որ ՀԱԿ-ի ղեկավարն ընդամենը իր մի քանի մարդու հարց է փորձում լուծել, այդ պատճառով էլ անտեսում են իրենց ուղղված ակնարկները՝ նույն գետը մտնել չցանկանալու պատճառաբանությամբ։

Դիտվել է՝ 6622

Մեկնաբանություններ