Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վարշավան Ռոման Պոլանսկուն չի հանձնի ԱՄՆ-ին

Վարշավան Ռոման Պոլանսկուն չի հանձնի ԱՄՆ-ին
07.12.2016 | 11:42

Լեհաստանի Գերագույն դատարանը վճռել է, որ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին չի կարող արտահանձնվել ԱՄՆ-ին, որտեղ մեղադրվում է անչափահասի բռնաբարության մեջ: Գերագույն դատարանը վերահաստատեց անցած տարվա հոկտեմբերին Կրակովի դատարանի վճիռը, որ կոշտ քննադատել էր ռեժիսորի գործով ԱՄՆ-ի նախաքննությունը` հայտարարելով, որ ԱՄՆ դատախազները ոտնահարում են «արդար դատական գործընթացների կանոնները»: Պոլանսկիի փաստաբաններից մեկը ասել էր, որ որոշումը «վերջ է դնում» ֆրանս-լեհական ծագման 82-ամյա ռեժիսորի դեմ իրավական գործընթացներին: Ռոման Պոլանսկին մինչ օրս ԱՄՆ-ում հետախուզման մեջ է: ԱՄՆ դատախազությունը նրան մեղադրում է 39 տարի առաջ Լոս Անջելեսում նկարահանումից հետո Սամանթա Գեյմերին բռնաբարելու մեջ: Գեյմերն այն ժամանակ 13 տարեկան էր, իսկ Պոլանսկին՝ 43:

Աշխարհահռչակ ռեժիսորը նախաքննության ընթացքում խոստովանել էր, որ անչափահասի հետ սեռական կապ է ունեցել, իսկ մինչև գործի դատարան մտնելը փախուստի դիմել ԱՄՆ-ից՝ խուսափելով ազատազրկումից:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ