Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կարեն Կարապետյան. 2017-ի ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում գազը չի թանկանա

Կարեն Կարապետյան. 2017-ի ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում գազը չի թանկանա
08.12.2016 | 08:41

2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում գազը չի թանկանա՝ դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին։

Կարապետյանի վստահեցմամբ՝ կարելի է երաշխավորել, որ ընտրություններից հետո սակագները չեն բարձրանա, իսկ Հայաստանը որևէ ռազմավարական օբյեկտ կամ այլ գույք չի զիջի։ «Եթե Ձեր հարցը սա էր, ապա առաջին հարցին պատասխանում եմ՝ ոչ, երկրորդին նույնպես»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ