Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ստորջրյա աշխարհի գաղտնիքները»

«Ստորջրյա աշխարհի գաղտնիքները»
05.01.2017 | 17:12

Հունվարի 17-ին` ժամը 15-ին, «Թեքեյան» արվեստի կենտրոնում կբացվի Սերգեյ Գասպարյանի լուսանկարչական աշխատանքների «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» խորագիրը կրող ցուցահանդեսը: Սերգեյ Գասպարյանը ծնվել է Մոսկվայում, բժիշկների ընտանիքում:

Կրթությունը և մասնագիտությունը` նեյրովիրաբույժ: 35 տարի աշխատում է Ռուսաստանի առաջատար և համաշխարհային ճանաչում ունեցող ՌԲԳԱ-ի Ն. Ն. Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում որպես վիրահատության բլոկի բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր: Արդեն շատ տարիներ ամբողջ ազատ ժամանակը նվիրում է լուսանկարչությանը և հասել է պրոֆեսիոնալ մակարդակի: Հիմնականում նկարահանում է իր համար, բայց միաժամանակ ակտիվ մասնակցում է մոսկովյան լուսանկարչության միջավայրի կյանքին:

Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության (լուսանկարչության բաժին) անդամ է: Բազմիցս մասնակցել է ցուցահանդեսների:

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ