Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Երևանյան Հեռանկարները»՝ Եվրոպայի առաջատար փառատոներին նվիրված կլոր սեղանին

«Երևանյան Հեռանկարները»՝ Եվրոպայի առաջատար փառատոներին նվիրված կլոր սեղանին
02.03.2017 | 22:50

Փետրվարի 23-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության կոմիսար Տիբոր Նավրաչիչի ամենամյա բացառիկ կլոր սեղանը` Եվրոպայի առաջատար փառատոների ղեկավարների և արվեստի ոլորտի կառկառուն ներկայացուցիչների հետ: Արդեն չորրորդ անգամ կարևորագույն այս հանդիպմանը հրավիրվում է մասնակցելու նաև «Երևանյան Հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը:


Կոմիսար Նավրաչիչն իր խոսքում նշեց, որ Եվրոպայի ամենահզոր ներուժը ՝ մշակույթն է և այն պետք է դրվի Եվրոպայի արտաքին քաղաքականության հիմքում: Այս մոտեցումը կյանքի կոչելու համար կարևոր է լսել հզոր փառատոների գեղարվեստական ղեկավարների կրեատիվ մոտեցումները և առաջարկները: Փառատոների գործունեությունը երկրների կյանքում բերում է կայունություն, փոխընբռնում, տնտեսական առաջընթաց, կրթության և կյանքի որակի աճ`: Առանձնահատուկ ծանրակշիռ է փառատոների դիվանագիտական առաքելությունն ու տուրիզմը զարգացնելու անսպառ կարողությունը:


Եվրակոմիսարի կլոր սեղանին ներկա էին Էդինբուրգի 70-ամյա փառատոնի գործադիր տնօրեն Յոհաննա Բեյքերը, Լյուբլիանայի 65-րդ փառատոնի և Եվրոպական փառատոնային ասոցիացիայի նախագահ Դարկո Բռլեքը, Բրյուսելի Բոզար արվեստների պալատի գլխավոր տնօրեն Փոլ Դյուջաղդենը, «Ստեղծարար Եվրոպա»դրամաշնորհային ծրագրի ղեկավարներից տիկին Բարբարա Գեսլերը և մեկ այլ տասնյակ կարևոր դերակատարում ունեցող գործիչներ :
Հայաստանը, չլինեվ Եվրոմիության անդամ երկիր, «Հեռանկարներ» փառատոնի շնորհիվ իր ամբիոնն է ստացել Եվրոպական միության կառավարության շենքում, նույն սեղանի շուրջ հավասարը հավասարի նստելով ԵՄ անդամ այլ եկրների հետ: Փառատոնի գործունեությունը Հայաստանը դարձրեց երաժշտական կյանքի բացարձակ առաջատարի ողջ տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում:
Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ հայկական ջազ, հոգևոր և դասական ժամանակակից երաժշտության կատարողների ելույթները կազմակերպելու համար, ինչպես նաև հայկական կողմի մասնակցության համար` Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպվելիք համերգներին:


Բրյուսելում քննարկվեց նաև Պաբլո Պիկասոյի քանդակների և նկարների ցուցահանդեսի տեղափոխման հնրարավորությունը` Հայաստան:
Նշենք, որ 2015թ. փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրակոմիսար Նավրաչիչը հղել էր շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես ասված էր «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Եվրոպայի առաջատար փառատոներից մեկն է, ուր Հայաստանը հաստատուն կերպով ամրագրեց Եվրոպայի մշակութային և գեղարվեստական քարտեզի վրա:


2008թ.-ից փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո,Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:



Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ