Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մարդասպանը պատիժը կկրի Ռուսաստանո՞ւմ

Մարդասպանը պատիժը կկրի Ռուսաստանո՞ւմ
05.05.2017 | 13:55

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում՝ РИА Новости-ին ասել է Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանի ներկայացուցիչ Ալյոնա Կատկալոն։

«Իհարկե, նա պատիժը Ռուսաստանում կկրի»,- ասել է նա։ «Ես զուտ տեսականորեն ասում եմ, որ, հնարավոր է, Վալերի Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստան: Կոնկրետ որևէ տվյալ չկա, ասում եմ՝ զուտ հաշվի առնելով այն փաստը, որ ինքը եղել է Ռուսաստանի դատապարտյալ, երբ գործը մտել է դատարան»՝ ասել է Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Տուժողների վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։ «Իսկ դա նշանակում է, որ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, այսինքն՝ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն արդեն վերջնականապես պետք է որոշի Պերմյակովի պատիժը կրելու հարցը»,- ընդգծեց ռուս զինծառայողի հանրային պաշտպանը։ ՀՀ արդարադատության նախարարությունում հարցը դեռ քննարկվում է։ «Վալերի Պերմյակովը դատապարտվել է և ՌԴ, և ՀՀ դատարանների կողմից, այդ իսկ պատճառով ներկայում ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Վ. Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցերը»՝ տեղեկացրել են նախարարությունից։

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ