Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տոմսերի գնային նոր կարգ` պետական թանգարաններում

Տոմսերի գնային նոր կարգ` պետական թանգարաններում
05.07.2017 | 11:08

Ինչպես հայտնում են մշակույթի նախարարությունից, պետական թանգարանների համար հաստատվել է տոմսերի գնային նոր կարգ: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի 2017թ. հունիսի 29-ի հրամանով նախարարության ենթակայության թանգարաններում մշտական այցելության տոմսի գինը պետք է սահմանվի 200-2000 դրամ։

Իսկ Հայաստանի ազգային պատկերասրահի և Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղերի մշտական այցելության տոմսի գինը պետք է սահմանվի 200-500 դրամ։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնաճյուղերինը՝ 250-1500 դրամ։

Թանգարանի մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիայի) տոմսի գինը՝ հայերեն և օտար լեզուներով, սահմանվել է 1000-5000 դրամ։


Ամսվա վերջին շաբաթ օրը պետական թանգարաններում բոլոր այցելուների համար մուտքն անվճար է։ Զեղչային համակարգի ու անվճար այցելությունների մասին մանրամասները`մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Դիտվել է՝ 2308

Մեկնաբանություններ